Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը հաստատվել Է 1949 թվականից, և ղեկավարվում է կոմունիստական կուսակցությամբ։ Տարածքով ամենամեծ երկիրն է արևելյան Ասիայում և չորորդը աշխարհում՝ Ռուսաստանից, Կանադայից և ԱՄՆ-ից հետո։ Մայրաքաղաքը Պեկինն է։

Տարածքը՝ 9,6 մլն կմ

Բնակչությունը՝ 1,262 մլրդ (1998)

Մայրաքաղաքը՝ Պեկին

Ամենամեծ քաղաքը `Շանհայ

Աշխարհագրական դիրք, Ֆլորան և Ֆաունան

Չինաստանը պետություն է Կենտրոնական և Արևելյան Ասիայում ։ Արևմուտքից արևելք ձգվում է 5700 կմ, իսկ հյուսիսից հարավ՝ 3650 կմ։ Ցամաքով սահմանակից է 14 պետությունների, որով և Ռուսաստանի հետ միասին աշխարհում առաջինն է հարևան պետությունների թվաքանակով։ Դրանք են՝ Վիետնամը, Լաոսը, Մյանմարը, Բութանը, Նեպալը, Հնդկաստանը, Պակիստանը,Աֆղանստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, Ռուսաստանը, Մոնղոլիան և Հյուսիսային Կորեան։ Ողողվում է Ճապոնական, Դեղին, Արևելաչինական և Հարավչինական ծովերով։ Մակերևույթը խիստ բազմազան է։ Տարածքի ավելի քան 70 %-ը լեռնային է։ Արևելքում Չինական մեծ հարթավայրն է, հյուսիս-արևմուտքում՝ Տակլամական և Ալաշան սարահարթերը, որոնք կոչվում են նաև անապատներ, իսկ հարավում Տիբեթի բարձրավանդակն է՝ բլրավոր սարահարթերի (բարձրությունը՝ 4000–5000մ) և ներքին լեռնաշղթաների (6000–7000մ) զուգակցմամբ։ Տիբեթի բարձրավանդակը շրջապատված է Հիմալայների, Կարակորումի, Կունլունի և Սինա-Տիբեթական լեռնահամակարգերով։ Որոշ գագաթներ 7000 մ-ից բարձր են և ծածկված են սառցադաշտերով։ Երկրի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով։ Կան քարածխի,երկաթի, նավթի, անագի, վոլֆրամի, այրվող թերթաքարերի, բոքսիտների, մանգանի, սնդիկի, պղնձի, քարաղի պաշարներ։ Արևելքում գետային ցանցը խիտ է և ճյուղավորված։ Խոշոր գետերը (Յանցզի՝ Եվրասիա մայրցամաքի ամենաերկար գետը՝ 5800 կմ, Հուանհե, Սիցզյան) ունեն ջրաէներգետիկ մեծ պաշարներ։ Անտառներն զբաղեցնում են երկրի տարածքի 8%-ը, հիմնական զանգվածները գտնվում են հյուսիս-արևելքում. աճում են եղևնի, կեչի, իսկ հարավում (ոռոգվում են Սիցզյանի ջրերով)՝ արևադարձային բույսեր։ Առավել առատ և բազմատեսակ է արևադարձային շրջանների կենդանական աշխարհը։ Տիբեթի բարձրավանդակում պահպանվել են յակեր, այծքաղներ, վայրի ոչխարներ, անապատային շրջաններում՝ կուլաններ, ջեյրաններ, ճագարամկներ և այլն։ Կլիմա Կլիման բազմազան է։ Արևելքում ցուրտ է, արևմուտքում և կենտրոնում՝ ցամաքային, ամառը չոր ու շոգ է, ձմեռը՝ ցուրտ։ Տիբեթի բարձրադիր տեղամասերում ցուրտ է։ Երկրի հարավը տաք է, տարեկան ստանում են 2–3 տոննա բերք։

Գյուղատնտեսությունը

Գյուղատնտեսության գլխավոր ճյուղը երկրագործությունն է։ Չինացիները հնուց հայտնի են որպես հմուտ երկրագործներ։ Մշակում են բրինձ, թեյ, ցորեն,եգիպտացորեն, բամբակ,կարտոֆիլ,սորգո,գետնանուշ,կորեկ,գարի, ձիտատու մշակաբույսերի սերմ, խոզի միս, ձուկ բատատ, սոյա, ծխախոտ։ Չինաստանը թեյի հայրենիքն է. այն տարածում է գտել Տան դինաստիայի ժամանակաշրջանում և հյուսիսային շրջանների բարբառով կոչվում է չայ, իսկ հարավի բարբառով՝ թեյ։

Բնակչություն

Չինաստանը բազմազգ պետություն է՝ 1.6 մլն բնակչությամբ, սակայն բնակչության 94%-ը չինացիներ են։ Ապրում են նաև ավելի քան 50 այլ ազգերի ներկայացուցիչներ (ույղուրներ, մանջուրներ, մոնղոլներ, տիբեթցիներ և այլք)։ Խոշորագույն քաղաքներն են Շանհայը, Պեկինը, Տյանցզինը, Շենյանը, Վուհանը, Գուանչժոուն (Կանտոն), Չունցինը և այլն։ Դավանում են բուդդայականություն, կոնֆուցիականություն և դաոսականություն։ Խոսում են չինարենի՝ իրարից խիստ տարբերվող 7 հիմնական բարբառներով, գրում գաղափարագրերով (հիերոգլիֆային գիր)։ Դրանք փոքրիկ պատկերներ են, որոնցով նշանակվում են վանկերն ու բառերը։ Գաղափարագրերի թիվը հասնում է 50 հազարի, սակայն առավելապես օգտագործվում են 7 հազարը

Աշխարհագրություն

1. Գետի ակունքի բացարձակ բարձրությունը 3800 մ է, գետաբերանինը` 1850 մ, գետի երկարությունը ` 180 կմ է: Հաշվել գետի անկումն ու թեքությունը:

3800-1850=1950 անկում

1950/180=10,8 թեքություն

2. Քարտեզի մասշտաբը 1: 700.000 է, A ից B հեռավորությունը բնության մեջ` 200 կմ է, որքան կլինի այն քարտեզի վրա:

200 կմ=20000000սմ

20000000/700.000=28
3. Բացատրել քամիների առաջացման պատճառները:

Քամիների առաջացման պատճառն է ճնշումը երկու տարբեր օդային ոլորտներում։Ճնշման տատանումները առաջացնում են օդի հոսք՝ բարձր ճնշման վայրերից դեպի ցածր ճնշման վայրեր։

4.Օվկիանոսի ափին օդի ջերմաստիճանը 500մ բարձրության վրա +20C է, որքան կլինի ջերմաստիճանը նույն պահին 4500մ բարձրության վրա:
4500-500=4000

4*6=24

20-24=-4
5. Որ ջրային ավազաններով կանցնենք, եթե նավարկենք Մարսելից Սինգապուր:
Միջերկրական ծով– Ջիբլարթարի նեղուց–Ատլանտյան օվկիանոս.–Հնդկական օվկիանոս–Անդամանյան ծով–Մալակա նեղուց։

Ծագումնաբանություն

                                                          Ծագումնաբանություն

Ժողովուրդների ու լեզուների առաջացման հարցը միշտ էլ հետաքրքրել է մարդկությանը: Այդ խնդրի նկատմամբ հետաքրքրությունը մեծացավ  18-19 դարերում:Նոր ժամանակների գիտության մեջ ծնունդ առավ  համեմատական լեզվաբանություն: Լեզվաբանական այս ուսմունքը ուսումնասիրում է լեզվի փաստերը, իրողությունները նա դիտարկում է ժամանակի մեջ, շարժման՝ դինամիկայի մեջ, պատմականորեն կրած փոփոխություններով, համեմատական է այնքանով, որ այդ փաստերը նա քննում է դրանք համեմատաթյան մեջ դնելով այլ փաստերի հետ, մասնավորապես ցեղակից լեզուների համապատասխան իրողությունների հետ վերականգնելով հնագույն լեզվավիճակներ կամ առանձին նախաձևեր։ Ընդ որում մեթոդը ելնում է լեզվական ընդհանրությունների գաղափարից։ Մի կողմ թողնելով պատահական դեպքերը և ըստ էության շրջանցելով լեզուների փոխազդեցությամբ գոյացած տարրերը՝ նա հենվում է ծագումնաբանական ընդհանրությունների վրա։

Հայերն ունեն հնդեվրոպական ծագում:Հնդեվրոպական լեզվաընտանիքը ամենաբազմանդամն է: Հնդեվրոպական  նախահայրենիքը  Հայկական լեռնաշխարհում էր ,և Փոքր Ասիայի  արևելյան, Միջագետքի հյուսիսային և Իրանական սարահարթի  հյուսիսարևմտյան շրջաններում :

Հայերենը հնդեվրոպական ընտանիքի առանձին ճյուղ է: Հայերենի զարգացումը բաժանվում է երեք շրջանի` հին հայերեն, որ գրավոր կերպով ավանդված է 5-րդ դարից, միջին հայերեն, որ ավանդված է միջնադարյան, հատկապես կիլիկյան շրջանի մատենագրությամբ, և ժամանակակից հայերեն, իր երկու գրական ճյուղավորումներով` արևելյան ու արևմտահայերեն, որոնցից արևելյանը բարձրացավ պետական լեզվի մակարդակի։ Հայերենն ունի բազմաթիվ բարբառներ, որոնք բաժանվում է երեք ճյուղի , ոմանք բաժանում են չորս ճյուղի ։ Այս բարբառներից շատերն այժմ ձուլվում են համազգային հայերենի մեջ և գնում են դեպի մահացում, ըստ որում, նրանցից մի քանիսն արդեն մահացել են ։ 19-րդ դարի առաջին կեսում, երբ դեռ նոր էր հիմնադրվել համեմատական լեզվաբանությունը, եվրոպական մի շարք արևելագետներ ուսումնասիրելով հայերենը, ցույց տվեցին, որ այն ևս հնդեվրոպական լեզու է, բայց սխալ կերպով համարեցին հնդ-իրանական ճյուղի իրանական ենթաճյուղին պատկանող մի բարբառ։ Դրա հիման վրա Ֆրանց Բոպպն էլ իր համեմատական քերականության երկրորդ հարատարակության ժամանակ հայերենը նույնպես մտցրեց հնդեվրոպական լեզուների ընտանիքի մեջ` որպես հնդ-իրանական ճյուղի մի բարբառ։ Այդ սխալ տեսակետը ընդունվեց նաև այլ լեզվաբանների կողմից  մինչև 1875 թվականը, երբ լույս տեսավ Հայնրիխ Հյուբշմանի «Հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում» աշխատությունը։ Այդ աշխատության մեջ Հյուբշմանը, ճիշտ կիրառելով հնչյունափոխական օրենքները հայերենում, կարողացավ զատել հայերենի սեփական հնդեվրոպական բառերը փոխառյալ բառերից և, դրանով իսկ, վեր հանեց այն առանձնահատկությունները, որ ունի հայերենը թե’ իրանական, թե’ հնդեվրոպական մյուս լեզուների համեմատությամբ։ Դրա հիման վրա էլ նա այն եզրակացությանը եկավ, որ հայերենն իբրև հնդեվրոպական լեզու ինքնուրույն մի ճյուղ է ներկայացնում և չի մտնում հնդ-իրանական ճյուղի մեջ։ Իր այդ եզրակացությունը Հյուբշմանը հետագայում հաստատեց մի շարք արժեքավոր ուսումնասիրություններով, որոնք նոր հունի մեջ դրին հայերենի համեմատական ուսումնասիրությունը։ Հյուբշմանի հետևողությամբ շարունակեցին ուսումնասիրել հայերենը հնդեվրոպական լեզվաբանության բազմաթիվ ներկայացուցիչներ։ Այս տեսակետից առանձնապես մեծ է Հրաչյա Աճառյանի վաստակը, որ իր աշխատությունների մեջ ամփոփել է այն ամենը, ինչ որ արված է հայոց լեզվի համեմատական ուսումնասիրության ներկայացուցիչների կողմից։ Ի մի բերելով հայերենի բոլոր հնդեվրոպական տարրերը (բառեր, մասնիկներ, քերականական ձևեր)` Աճառյանը ցույց է տվել, որ հնդեվրոպական լեզուների արևելյան խմբի մեջ մտնելով` հայերենը ինքնուրույն ճյուղ է ներկայացնում և առավել մերձավոր ցեղակցության մեջ է իրանական, հունական ու սլավոնական լեզուների հետ։

Հայոց ծագումնաբանության վերաբերյալ ավանդազրույցներ

Հայերի ծագման մասին պատմական և առասպելական տեղեկություններ են պահպանվել ոչ միայն հայ մատենագրության էջերում , այլև հունական , հրեական, վրացական, արաբական և պարսկական գրավոր հուշարձաններում:Բնիկ հայկական ավանդազրույցները  մեզ հասել են պատմահայր Մովսես Խորենացու <<Հայոց պատմության>> շնորհիվ և ի մի բերվել  18 դարում Միքայել Չամչյանի <<Հայոց պատմության>> էջերում:

Հնավանդ զրույցի համաձայն՝ հայերը սերվել են աստվածազուն Հայկ նահապետից, որն առաջին և արարչագործ աստվածների հսկա որդիներից էր:Ավանդությունը պատմում է, որ Հայկն իր տոհմով պատերազմել է միջագետքյան բռնակալ Բելի դեմ, հաղթել նրան, ի նշանավորումն որի այդ օրվանից հայերը սկսել են հաշվել Բուն Հայոց թվականը:Հայկական ավանդության համաձայն՝ Հայկ նահապետի անունով մեր ժողովուրդը կոչվեց «հայ» և երկիրը՝ «Հայաստան», իսկ նրա ժառանգներից Արամ նահապետի անունից առաջացան Հայաստանի «Արմենիա» և հայերի «արմեն» անվանումները: Ըստ նույն ավանդության՝ Հայկի ու հայկազուն նահապետների անուններով կոչվեցին մեր լեռնաշխարհի բազմաթիվ տեղանուններ (Հայկից՝ Հայկաշեն, Արամանյակից՝ Արագած լեռ և Արագածոտն գավառ, Արամայիսից՝ Արմավիր, Երաստից՝ Երասխ (Արաքս), Շարայից՝ Շիրակ, Ամասիայից՝ Մասիս, Գեղամից՝ Գեղարքունիք և Գեղարքունյաց ծով, Սիսակից՝ Սիսական (Սյունիք), Արա Գեղեցիկից՝ Այրարատ և այլն):

Քրիստոնեական ժամանակաշրջանում հայկական ավանդությունը ենթարկվում է ձևափոխության՝ հարմարեցվելով Աստվածաշնչի պատկերացումներին, որոնց համաձայն՝ համաշխարհային ջրհեղեղից հետո ողջ մարդկությունը սկզբնավորվեց Նոյի երեք որդիներից (Հաբեթից, Քամից և Սեմից): Ավանդության նորացված, քրիստոնեացված տարբերակի համաձայն՝ Հայկ նահապետը համարվում է Հաբեթի ժառանգներից Թորգոմ նահապետի որդին. այդտեղից էլ՝ միջնադարյան գրավոր աղբյուրներում Հայաստանին տրված «Թորգոմա տուն» և հայերին տրված «թորգոմյան ազգ» անվանումները :Աստվածաշնչի Թորգոմ նահապետը համարվում է Հայաստանի հնագույն պետական կազմավորումներից մեկի՝ Եփրատի ավազանում գտնված Թեգարամա-Թոգարմայի անվանադիր նախնին. այդ պետական կազմավորման մասին վաղագույն տեղեկությունները վերաբերում են Ք.ա. 20-18-րդ դարերին:

Հունական ավանդությունը: Հայերի ծագման հունական զրույցը կապվում է Հին Հունաստանում սիրված ու տարածված մի վիպաշարի՝ արգոնավորդների մասին ավանդության հետ: Վերջինիս համաձայն, հայերի նախահայրը և Հայաստանի անվանադիրը Արմենոս Թեսալացին էր, որը Յասոնի և մյուս արգոնավորդների հետ մասնակցել է Ոսկե Գեղմի համար կատարված նավարկությանը, հաստատվել Հայաստանում, որն էլ իր անվամբ կոչվել է «Արմենիա»: Ավանդությունը հաղորդում է, որ նրա նախնական բնակավայրը եղել է Թեսալիայի Արմենիոն քաղաքը:

Վրացական ավանդությունը: Վրացական ավանդությունը ստեղծվել է հայկականի ազդեցությամբ և գրի է առնվել 9-11-րդ դարերի վրաց հեղինակների կողմից: Ըստ վրացական ավանդության, Թարգամոսի (Թորգոմի) ութ որդիներից առաջացան մի շարք ժողովուրդներ. ավագ որդի Հայոսից՝ հայերը, Քաթլոսից՝ վրացիները, մյուս որդիներից՝ կովկասյան մի շարք ժողովուրդներ:

Արաբական ավանդությունը: Արաբական ավանդությունը ևս հայերի ծագումը կապում է ջրհեղեղից հետո ազգերի՝ Նոյի որդիներից առաջացման պատկերացման հետ: Ըստ այդ ավանդության, Նոյի որդի Յաֆիսից (Հաբեթ) ծնվեց Ավմարը, ապա նրա թոռ Լանթան (Թորգոմ), որի որդին էր Արմինին (հայերի նախնին), որի եղբոր որդիներից սերում են աղվաններն ու վրացիները:

Հինեբրայական ավանդությունը: Գրի է առնվել Հովսեպոս Փլավիոսի (Ք.ա. I – Ք.հ. I դդ.) «Հրեական հնախոսության» էջերում: Հաղորդման համաձայն՝ «Ուրոսը հաստատեց Հայաստանը»: Ուրոսը (Ուլոսը) համարվում էր Սեմի ժառանգներից Արամ նահապետի որդին :  

Նշվածներից բացի, հայերի ծագման մասին պահպանվել են այլ ավանդազրույցներ ևս, որոնք, սակայն, այս կամ այն չափով կրկնում են արդեն հիշատակվածներին, չունեն սկզբնաղբյուրային նշանակություն:

 

ՍՅՈՒՆՅԱՑ ԱՇԽԱՐՀԻ ՀՐԱՇՔՆԵՐԸ

Հունիսի 25-ին <<Բռնադատվածներ>> նախագծի շրջանակներում մենք գնացինք Կապան: Մեր նպատակն էր ուսումնասիրել Կապանի երկրագիտական թանգարանի արխիվները, հարցազրույց վերցնել տնօրենից, խոսել և հարցազրույց վարել բռնադատված Ալեքսան Կոստանդյանի թոռ Վոլոդյա Մարտիրոսյանի հետ:

 

Ասեմ, որ այն, ինչ պարտավոր էինք անել, արեցինք, և նույնիսկ ավել:

 

Ծանոթացանք Կապան քաղաքի հետ, որի մասին մեզ մանրամասն պատմեց թանգարանի աշխատակից Դավիթ Հակոբյանը: Քաղաքը հիասքանչ էր: Չեմ ասի, թե ինչ- որ մեծ առանձնահատկություն կար, սակայն մթնոլորտը շատ դրական էր, իսկ երբ գիշերը դուրս եկանք զբոսանքի, դա ուրիշ հաճույք էր: Քաղաքը շրջապատում էին հսկայական լեռներ, որոնք գիշերը թաքնվելով մթության մեջ, կարծես պարսպի տպավորություն թողնեին: Գիշերով նման բան ես առաջին անգամ էի տեսնում: Պարզեցինք, որ Կապանում կա Գարեգին Նժդեհի հուշահամալիր: Առիթը բաց չթողեցինք այնտեղ էլ այցելել:

 

Ծավում հարցազրույց վերցրեցինք Վոլոդյա Մարտիրոսյանից, ով մեզ պատմեց այն ամենը, ինչ գիտեր, ցույց տվեց իրենց ընտանիքի տոհմածառը: Այդ օրը մեզ այնքան պատմեցին շրջակա բնության և պատմական վայրերի մասին, որ տանը նստելը հանցագործությանը հավասար արարք էր: Քանի որ մենք հանցագործներ չենք գնացինք բացահայտումներ անելու: Մեզ ուղեկցեցին Մթնաձորի Քսաջուր կոչվող եկեղեցին, որի ջուրը, ըստ ավանդության, բուժում էր մաշկային հիվանդությունները, հենց դրա համար էլ կոչվել է Քսաջուր: Եկեղեցին շատ գեղեցիկ էր և հետաքրքիր իր տեսքով և ոչ հայկական ճարտարապետությամբ, չնայած, հենց ինքը, եկեղեցին հայկական էր: Բայց կցանկանայի շեշտը դնել ոչ թե եկեղեցու, այլ մինչև նրան հասնելը մեզ շրջապատող բնության վրա: Ինձ հիշեցնում էր մանկությանս ֆիլմերը ու երազանքները, խիտ ծառերով ու բուսականությամբ ծածկված անտառ, որում ամեն քայլին տեսնում էիր բնության հրաշքը: Իսկ ով էր ասում, որ հրաշքներ չեն լինում:

 

Ետ վերադառնալուն պես այցելեցինք Ծավի միջնակարգ դպրոցը: Տնօրենի հետ զրուցելուց հետո պարզվեց, որ

 

նրանք ուրախ կլինեն համագործակցել մեզ հետ և օգնել ամեն հարցում:

 

Ի՞նչը Ծավում ինձ ամենաշատը դուր եկավ: Մեղրը: Վոլոդյա Մարտիրոսյանը իր բակում մի քանի մեղվաընտանիքներ ուներ, որոնց խնամելով էլ ստանում էր մեղրը: Չնայած մեղուները մեզ չթողեցին երեկոյան դրսում նստել և զրուցել, քանզի անընդհատ կծում էին, բայց նրանց ներեցինք մեզ պարգևած քաղցր մեղրի համար:

 

Նորից վերադարձանք Կապան: Մեզ արդեն սպասում էին անկանկալներով, քանի որ հանդիպեցինք Կապանի «Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոնի» սաների հետ: Զրուցեցինք, պատմեցինք, լսեցինք, միասին շրջեցինք թանգարանում և որոշեցինք ապագայում համագործակցել: Այնուհետև անցանք մեր գործին: Հարցազրույց վարեցինք թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանի և աշխատակից Դավիթ Հակոբյանի հետ: Մանրամասն ուսումնասիրեցինք թանգարանի արխիվները և լրացումներ կատարեցինք մեզ մոտ:

 

5 օր մենք Կապանում էինք: Աշխատում էինք, հանգստանում, վայելում, համագործակցում: Այս ճամփորդությունը ոչ միայն մեր և մեր նախագծի համար կարևոր եղավ, այլև անձամբ իմ:

 

Հ. Գ. Հաղթահարելով բոլոր խոչընդոտները մենք հասանք Կապան: Հասանք, և ստացանք այն ամենը, ինչ պետք է ստանայինք:Изображение

Համամոլորակային բնապահպանական հիմնախնդիրներ

                       Համամոլորակային բնապահպանական  հիմնախնդիրներ

Համամոլորակային են այն հիմնախնդիրները, որոնք ընդգրկում են ողջ երկրագունդը և մարդկությունը, սպառնում նրանց ներկային ու ապագային, և դրանց լուծման համար պահանջվում է բոլոր ժողովուրդների ու գործողությունների միասնությունը:

                                                   Կլիմայի գլոբալ փոփոխության հիմնախնդիրը

Մարդու գործունեության հետևանքով առաջացող ջերմոցային գազերն արտանետվում են մթնոլորտ: Ածխածնի երկօքսիդն (CO2) առաջանում է հանածո վառելիքից էներգիա ստանալու ընթացքում եւ անտառների հատման ու այրման հետևանքով: Մեթանը եւ ազոտի ենթօքսիդն արտանետվում են գյուղատնտեսական գործունեության, հողօգտագործման մեջ փոփոխությունների հետեւանքով եւ այլ աղբյուրներից: Մթնոլորտի ցածր շերտերում օզոնն առաջանում է անուղղակի ճանապարհով` ավտոմեքենաներից եւ այլ աղբյուրներից արտանետված աղտոտող նյութերի փոխակերպումների արդյունքում:Ջերմոցային գազերի արտանետումների աճող մակարդակն արդեն հանգեցնում է կլիմայի փոփոխության: Դիտարկումները ցույց են տալիս, որ 20-րդ դարի ընթացքում գլոբալ ջերմաստիճանը բարձրացել է մոտ 0,6 OC: Մասնագետները  հաստատում  են   ,որ  կլիմայի  անսովոր  փոփոխությունը  գլոբալ  տաքացման  հետևանք  է: Ըստ կլիմայական մոդելների կանխատեսվում է, որ 2100 թ. գլոբալ ջերմաստիճանը կբարձրանա 1,4-5,8 OC: Կլիմայի փոփոխության մասշտաբները և ազդեցության չափերը, մասնավորապես տարածաշրջանային մակարդակով, խիստ անորոշ են: Օվկիանոսների դանդաղեցնող հատկության շնորհիվ ջերմոցային գազերի արտանետումներից օվկիանոսների վերին շերտի ջերմաստիճանն անմիջապես չի փոփոխվի, այդ պատճառով մթնոլորտում ջերմոցային գազերի խտությունը կայունանալուց հետո` դեռեւս մի քանի տասնամյակ, կլիման կշարունակի փոփոխվել:

 

Գլոբալ  տաքացումը  կանխելու  ամենալուրջ  որոշումը  1997 թ .  դեկտեմբերին  ընդունված  Կիոտոի  պայմանագիրն  է  :  Ստորագրելով  այն  `  մասնակից  կողմերը  պարտավորվեցին  մինչև  2013  թ .  նվազեցնել  5  տեսակի  վնասակար  գազերի  արտանետումները  5.2  %  — ով  :  Հնդկաստանը  և  Չինաստանը  կտրականապես  հրաժարվեցին  իրենց  վրա  որևէ  պարտականություն  վերցնել  ,  իսկ  ահա  Ճապոնիան ,  Կանադան  և  Եվրամիության  երկրները  պարտավորվեցին  կրճատել  արտանետումները  6-8 %  -ով  :  Իսկ  այն  երկրները  ,  որոնց  արտանետումները  կգերազանցեն  սահմանված  նորման  , կարող  են  լրացուցիչ  իրավունք  գնել  հարևան  երկրներից  ,  որոնց  արտանետումները  ցածր  են  որոշված  քվոտայից  :

Հայաստանի Հանրապետության էներգիայի ապագան

Հայաստանի Հանրապետության   էներգիայի ապագան

ՀՀ-ում   կա մեկ ատոմակայան, երկու ՋԷԿ և 200-ից ավել ՀԷԿ-եր որոնց  միջոցով ենք ստանում էներգիա: Էներգիայի  ստանալու աղբյուրները նավթն ու բնական գազն են, որոնք բացակայում են ՀՀ-ում: ՀՀ-ում էլեկտրաէներգիայի մոտ 20 %- ն արտադրվում է հիդրոէլեկտրակայաններում: Այն բավարարում է ներկա պահանջարկի 40 % -ը : Չնայած հիդրոէլեկտրակայանները չեն աղտոտում շրջակա միջավայրը թունավոր նյութերով, սակայն որոշ դեպքերում դրանք կարող են ոչ ցանկալի ազդեցություն ունենալ բնական միջավայրի վրա:Էներգիա ստանալու  ավանդական  եղանակներից բացի կան նաև այլընտրանքային: Էներգիայի այլընտրանքային աղբյուրներն են  արևի էներգիան, քամու էներգիան, գեոթերմալ էներգիան, ջրի էներգիան, ալկոհոլային վառելիք կամ կեսազանգվածը, Կենսագազի էներգիան, և  ջէկերը, հէկերը և աէկները:Քանի որ ՀՀ-ում բացակայում է ածուխ, բնական գազ և նավթ վառելիքաէներգետիկ երեք հիմնական պաշարները անվեջ չեն և նրանց ներմուծելը այլ երկրներից դժվար է և թանկ արժե:Էներգիա ստանալու այլընտրանքային եղանակներից օգտվելու համար անհրաժեշտ է պայմաններ :

Քամու էներգիա: Քամու էներգիան կարող է վերածվել էլեկտրաէներգիայի: Գիտնականները հաշվարկել են էներգիայի ընդհանուր քանակությունը, որը կարելի է ստանալ քամու օգնությամբ: Պարզվել է, որ մեր մոլորակի վրա քամու էներգիան այնքան է, որ կարող է լիովին բավարարել մարդկության էներգետիկ պահանջները: Մթնոլորտի բարձր շերտերում քամին ավելի ուժգին է և մշտական, ինչն ավելի մեծ քանակությամբ էներգիա է ապահովում, քան Երկրի մակերևույթի կամ ծովային քամիները: Քամու էներգիայի կիրառությունը սահմանափակ է նրանով, որ այն անընդհատ չէ, անհրաժեշտ են էլեկտրաէներգիայի կուտակիչներ` հոսանքի մատակարարումն անընդհատ դարձնելու համար:Հայաստանում կան քամու էներգիայի օգտագործման լուրջ հնարավորություններ :

Արևային էներգիա: Յուրաքանչյուր 20 րոպեի ընթացքում երկրին հասնող արևային էներգիայի քանակը հավասար է էներգիա սպառող հիմնական երկրիների մեկ տարվա ընթացքում օգտագործած հանածո վառելանյութից ստացված էներգիային: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արեգակնային էներգիան հսկայական ու անսպառ ռեսուրս է, ինչպես նաև այն հանգամանքը, որ էկոլոգիապեոս շատ մաքուր է 20–րդ դարի երկրորդ կեսից սկսած մարդիկ սկսեցին մեթոդներ մշակել որպեսզի արեգակնային էնէրգիան փոխակերպեն էլէկտրական էներգիայի: Հայաստանուեմ Արևից էներգիա ստանալը զարգացման փուլում է: Դեռևս չկա կառուցված որևէ էլեկրակայան: Բայց զարգացման հեռանկար ունի:

Մշակույթ

                                                                                 Մշակույթ

Մշակույթ, կուլտուրա ( լատ.՝ cultura — մշակում, դաստիարակում): Առաջին անգամ cultura բառը հանդիպել  է  160 մ.թ.ա. :

 «Մշակույթ» հասկացությունը օգտագործվում է որոշակի պատմական դարաշրջանների, հասարակական-տնտեսական ֆորմացիաների, կոնկրետ հասարակարգերի, ազգությունների, ազգերի, ինչպես նաև կյանքի ու գործունեության առանձնահատուկ եղանակների զարգացման մակարդակը բնութագրելու համար: Մշակույթի ուսումնասիրության առարկաներն  են  արվեստը,պատմությունը, փիլիսոփայությունը, քաղաքագիտությունը, հոգեբանությունը,  տնտեսագիտությունը, մանկավարժությունը եւ այլն: Մշակույթը ընդգրկում է ոչ միայն գործունեության առարկայական արդյունքները  այլև սուբյեկտիվ՝ մարդկային ուժերն ու ընդունակությունները: Մշակույթը բաժանվում է նյութական և հոգևորի: Նյութականը ընդգրկում է ողջ նյութական գործունեությունը և նրա արդյունքները, հոգևոր մշակույթը ընդգրկում է գիտակցությունը:  Հիմնականում մշակուjթ ասելով հասկանում են մարդկային գործունեությունը իր տարբեր դրսևորումներով, ներառյալ բոլոր ձևերը եւ եղանակները: Մշակույթը իրենից նեկայացնում է մարդկային կայուն գործունեության ձեւեր, առանց որի նա չի կարող գոյություն ունենալ:

Մշակույթը տվյալ ազգի բնութագիրն է, որը ստեղծվել է դարեր շարունակ և հասել մեր օրեր: Այն ինքնարտահայտման ձևերից է: Մշակութային բազմազանությունը մարդկության  տարբերակիչ գիծն է,   մշակութը մարդկության ընդհանուր ժառանգությունն է, և այն անհրաժեշտ  է  բոլորին: